Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

28 հուն 2023 14:14

Մենք կպատժենք դավաճան Իրանին. առաջիկա օրերին դժվար որոշումներ կկայացվեն .Իրանը պետք է ուշադրություն դարձնի Շուշիի հռչակագրին

Իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդեանը նշում է ալիևյան լրատվամիջոցների կասկածելի պատրաստակամությունը՝ օգտագործելու Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։ Այսպես, ադրբեջանական «Ենի Մուսավաթ» գործակալությունը գրում է.


«Մենք կպատժենք դավաճան Իրանին. առաջիկա օրերին դժվար որոշումներ կկայացվեն։ Իրանը միշտ հարձակվել է այն երկրների դեսպանատների վրա, որոնց հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի, օրինակ՝ Սաուդյան Արաբիան»։


Հոդվածագիրը պահանջում է նաև հետ կանչել դեսպանին Իրանից և նշում, որ Բաքվի անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկված միջոցները ճիշտ են եղել։ Մովահեդեանը բացատրում է, որ խոսքը Բաքուն Իրանի դեմ Իսրայելի լրտեսական, ռազմական և հետախուզական բազայի վերածելու մասին է։


Հրապարակման մեջ նաև հնչում են քողարկված սպառնալիքներ Իրանի հասցեին.


«Իրանը պետք է ուշադրություն դարձնի Շուշիի հռչակագրին»։


Խոսքը տվյալ դեպքում երրորդ կողմի հարձակման դեպքում Ադրբեջանի տարածքը պաշտպանելու Թուրքիայի պարտավորության և Հայաստանի միջով Զանգեզուրի միջանցքի բացման մասին է, ինչին դեմ է Թեհրանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր