Զինծառայողի մաhվան դեպքով uպանության hատկանիշներով վարnւյթ է նախաձեռնվել․ՔԿ-ն մանրամասներ է հայտնել          Հունիսի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ֆեյսբուքյան գրառումների ուսումնասիրության, հրապարակված անհայտ ծագումնաբանության ձայնագրությունների հիման վրա 11 անձ է ձերբակալվել. ՔԿ-ի լուսանկարների թիրախում Սրբազանն է    

29 հուն 2023 22:40

Տիգրան Արզաքանցյանը դիմել է ոստիկանություն.«Զվարթնոց» օդանավակայանում հնչեցրել են սպանության սպառնալիքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում սպանության սպառնալիք հատկանիշներով նախաձեռենվել է քրեական վարույթ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 57-ամյա Արտաշես Իկոնոմովի նկատմամբ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս դեմ հունվարի 26-ին ահազանգ է հնչեցրել Գավառ քաղաքում հաշվառված, Երևանում բնակվող 57-ամյա Տիգրան Արզաքանցյանը, որ այդ օրը Փարիզ-Երևան 1060 չվերթով իր կնոջ` Նատալիա Արզաքանցյանի հետ ժամանել է Հայաստան ու օդանավի մեջ իրենց է մոտեցել իր ծանոթ Ա․ Իկոնոմովը և իրեն հարցրել է, թե երբ է պատրաստվում տարիներ շարունակ չվճարած պարտքերը վերադարձնել։
 
Գ․ Շամշյանի տեղեկություններով օդանավից իջնելուց հետո Տ․ Արզաքանցյանին դիմավորելիս են եղել զրահապատ BMW մակնիշի և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ։Տ․ Արզաքանցյանը կնոջը զրահապատ BMW-ով ասել է, որպեսզի տանեն Մոնումենտի տուն, իսկ ինքը Range Rover մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին  ու կատարվածի մասին իր բողոքը գրել է թղթին և հանձնել ոստիկաններին։«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները արդեն օդանավակայանում մոտեցել են Ա․ Իկոնոմովին և նրան հրավիրել գծային բաժին, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո նրան տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։Քննիչի որոշմամբ Ա․ Իկոնոմովը բաց է թողնվել։
 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով  առաջիկա 1-2 օրվա ընթացքում պետք է առերեսում կատարվի Տ․ Արզաքանցյանի, նրա տիկնոջ՝ Ն․ Արզաքանցյանի և Ա․ Իկոնոմովի միջև։Գ․ Շամշյանի տեղեկություններով  Տ․ Արզաքանցյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա Իկոնոմովը «Գլոբալ Դիջիթել Ֆայնենս» ՓԲԸ խորհրդի անդամ է։Գ․ Շամշյանի տեղեկություններով իրավապահների մոտ կան կասկածներ որ Տ․ Արզաքանցյանը ոչ միայն գույներն է պտացնում այկ նա իրոք խոշոր չափի գումար է պարտք Ա․ Իկոնոմովվին և ոչ մի սպանության սպառնալիքներ էլ տեղի չեն ունեցել։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր