Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

30 հուն 2023 11:16

ՌԴ-ն Ղարաբաղի հարցը պետք է հանգուցալուծեր շատ ավելի վաղ, և ահա այսօր Ալիևը միտումնավոր առաջ է քաշում ԼՂ հարցը, բայց դեռ չի կիրառել ամենաարմատական ​​մեթոդները

Newizv.ru-ն գրում է, որ քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Բովտը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում գնահատել է Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ։


«Մենք խնդիրներ ունենք ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ ՀԱՊԿ-ի հետ։ Մենք խնդիրներ ունենք Ղազախստանի հետ: Եթե ​​հիմա սկսենք տապալել բոլոր Փաշինյաններին, ապա ՀԱՊԿ-ն ուղղակի կփլուզվի: Պետք է հարթակ լինի։ Եթե ​​Փաշինյանին տապալելու եք, ապա ի՞նչ հարթակում: Ինչի՞ համար: Հայ հասարակության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, և այն պետք է անպայման պաշտպանվի։ Նրանք պատրաստ չեն ընդունել Ղարաբաղի կորուստը, հասկանո՞ւմ եք։


Իսկ մարտի դաշտում այդ պատերազմի հետևանքով իրավիճակն  իրականում այն ​​է, որ ընդհանուր առմամբ և՛ ՄԱԿ-ի փաստաթղթերի հիման վրա, և՛ ցանկացած միջազգային իրավունքի հիման վրա, Աստված ների ինձ, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, և այդ հարցը պետք է ինչ որ կերպ որոշվի։


Ադրբեջանն այժմ ավելի ամուր ռազմական կեցվածք ունի, և կարող է սկսվել հերթական պատերազմը, որի արդյունքում Ղարաբաղն ամբողջությամբ կկորչի, քանի որ Ադրբեջանը պարզապես ուժով կնվաճի այն՝ թուրքերի օգնությամբ։ Այդ ֆոնին մեր հարաբերությունները թուրքերի հետ էլ ավելի են բարդանալու։ 


Ընդհանուր առմամբ, մենք իրավիճակը բաց ենք թողել, այն պետք է հանգուցալուծվեր շատ ավելի վաղ։ Բայց մենք այնքան էլ ակտիվ չենք եղել այդ իրավիճակը կարգավորելու հարցում հաշվի առնելով այն, որ սառեցված հակամարտությունը մեզ ձեռնտու է: Եվ որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կախված կլինեն մեզանից, և մենք ամպերի վրա նստած կշահարկենք նրանց։ Իսկ իրավիճակը պարզապես շրջվեց: Օգտվելով այն իրավիճակից, երբ մեզ շեղեցին դեպի Ուկրաինա, Ադրբեջանը փորձեց այդ հարցը լուծել ուժային ճանապարհով, ինչը վաղուց էր մտածում։ Եվ սա այն պահն է, որը մենք բաց թողեցինք։ 20 տարի է կորել: Այս հարցով մենք պետք է զբաղվեինք դեռ 1990-ականներին։


Իսկ եթե մենք միշտ էլ ժամանակ չենք ունեցել... Եթե այո, ապա պետք է հանգստանալ և ընդհանրապես հանգիստ թողնել ամբողջ հետխորհրդային տարածքը և հոգ տանել մեր մասին, գնալ որոշակի նեոմեկուսացման և ասել, որ մենք միայն հոգ ենք տանելու մեր մասին, բայց երբ ուժեղանանք, այն ժամանակ բոլորի վրա կազդենք ու Կուզկայի մորը ցույց կտանք։ Իսկ առայժ հեռացեք մեզանից և մի խանգարեք ձեր ընկերությամբ ու սիրով։


Սա ևս տարբերակներից մեկն է։ Ինչպես մի անգամ ասել է կանցլեր Գորչակովը, «Ռուսաստանը կենտրոնանում է Ղրիմի պատերազմում կրած պարտությունից հետո»։ Եվ 19-րդ դարի վերջում այն ​​բավականին ուժեղ կենտրոնացավ, պետք է ասել, որ դարձավ նույն Անտանտի առանցքային խաղացողներից մեկը թե՛ Եվրոպայում, թե՛ աշխարհում։
Ընտրել նրանց միջև (Հայաստան և Ադրբեջան)... Մենք չենք կարող որևէ մեկին ընտրել, միանշանակ։ 


Հայաստանի հետ մենք ավանդաբար միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, իսկ հայ հասարակությունն ամբողջությամբ ռուսամետ է, մեծամասնությունը լավ է վերաբերվում Ռուսաստանին, ինչպես նախկինում, սա պետք է գնահատել։ Մյուս կողմից, չի կարելի վիճել Ադրբեջանի հետ, որի թիկունքում կանգնած է Թուրքիան, և որի առաջնորդը, սկզբունքորեն, նույնպես բավականին նորմալ հարաբերություններ է պահպանում մեզ հետ։ Եթե ​​նա անկեղծորեն գնա հակառուսական և արևմտամետ, թուրքամետ քաղաքականության ճանապարհով, մեզ համար դա լավ չի լինի, այլ միայն կվատանա, ուստի պետք է մանևրել։ Եթե, իհարկե, այնտեղ՝ ԱԳՆ-ում, դեռ չեն մոռացել, թե ինչպես դա անել, քանի որ զբաղված են միայն «ինքդ ես հիմար» տեսակի կոշտ հայտարարություններով։


Ալիևը միտումնավոր առաջ է քաշում Ղարաբաղի հարցը, բայց դեռ չի կիրառել ամենաարմատական ​​մեթոդները։ Պետք է նրան արժանին մատուցել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր