Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ          Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան       Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ    

30 հուն 2023 13:38

Արդյո՞ք ԱԹՍ-ի հարձակման ժամանակ Իրանի պաշտպանական օբյեկտները չեն տուժել

Շաբաթ երեկոյան, Defense Express կայքը գրել է, որ արբանյակային պատկերների համաձայն՝ Սպահանում Իրանի ՊՆ արտադրամասերից մեկի վրա ԱԹՍ-ով իրականացված հարձակման ժամանակ, որևէ օբյեկտ չի տուժել, փոխանցում է ParsToday-ը։


Հղում անելով  Skysat  արբանյակից ստացված պատկերներին, որոնք Planet Lab-ը հրապարակել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:10-ին, կայքը գրում է, որ հարձակման ենթարկված օբյեկտներում որևէ լուրջ վնաս չի հայտնաբերվել:


Կայքը հրապարակել է նաև երկու  լուսանկար, որոնք արվել են հունվարի 26-ին և 29-ին, այսինքն՝ հարձակումից առաջ և հետո և գրել, որ նկարների համեմատությամբ պարզ է դառնում, որ օբյեկտը լուրջ վնաս չի կրել:


Ըստ աղբյուրի՝ The Wall Street Journal-ը կիրակի օրը գրել է, որ հերքելով ԱՄՆ-ի մասնակցությունը շաբաթ երեկոյան Սպահանում ԻԻՀ ՊՆ արհեստանոցներից մեկի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված ձախողված հարձակմանն, ամերիկացի պաշտոնյաներն Իսրայելին են ներկայացրել որպես գործողության պատասխանատու:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր