Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

30 հուն 2023 15:10

Բաքուն անհեթեթ է անվանել իրանական կողմի պնդումները՝ դեսպանատան վրա հարձակման պատճառների մասին

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է համապատասխան միջազգային մեխանիզմներ կիրառել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակումները հետաքննելու համար։ 


Ադրբեջանցի դիվանագետը նշել է.


«Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը դադարեցնելու որոշումը չի ներառում Թավրիզում գլխավոր հյուպատոսության աշխատանքը»։


Խալաֆովը նաև կասկածի տակ է դրել իրանական կողմի պնդումները, որ հարձակումը եղել է ընտանեկան պատճառներով․ ադրբեջանցի արտգործնախարարը այն համարել է անհեթեթ։ «Որպես երկիր՝ Իրանը պատասխանատու է այս ահաբեկչական գործողության և դրա սարսափելի հետևանքների համար։ Բաքուն չի վստահում իրանական կողմին Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ապահովման հարցում»,- նշել է Խալաֆովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր