Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

31 հուն 2023 11:15

Թեհրանը նախազգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, ապա դա կհանգեցնի պատերազմի՝ տարածաշրջանային ճյուղավորումներով

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իսլամական Հանրապետության դեմ կհանգեցնի պատերազմի՝ տարածաշրջանային ճյուղավորումներով, հայտնում է Newsweek-ը:


«Իրանի տեսանկյունից ցանկացած մակարդակով ռազմական տարբերակ ընտրելը նշանակում է ԱՄՆ-ի կողմից պատերազմի սկսում։ Այս պահին Իրանը քիչ  է համարում նման հնարավորությունը»,- ասել են Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից։


Միևնույն ժամանակ իրանական առաքելությունը նաև հայտարարել է, որ «եթե ԱՄՆ-ն սխալ հաշվարկի և պատերազմ սկսի, ապա նման հակամարտության՝ տարածաշրջանի և աշխարհի համար հետևանքների պատասխանատուն կլինի Վաշինգտոնը»:


Պենտագոնում աղբյուրներից մեկը հրապարակմանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ոչ մի հարված չի հասցրել Իրանում և այնտեղ գործողություններ չի իրականացրել։


Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։


The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտաքին հետախուզությունը՝ Մոսադն է իրականացրել կիրակի օրը Իրանի վրա հարձակումը։


Իրանում հզոր պայթյուն է որոտացել հունվարի 29-ի գիշերը Սպահան քաղաքում։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակում է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր