Ներխուժել է տներ, զոհերի գլխին բարձեր դրել, կապել նրանց ու... 40 տարի անց տասնյակ կանանց բռնաբարած հանցագործին հայտնաբերեցին
ԱՄՆ-ում բռնել են 63-ամյա Ռոբերտ Քոլերին, ով Ֆլորիդայի հարավում բռնաբարել է տասնյակ կանանց ։ Այս մասին հայտնում է NBC 6 South Florida-ն։
Հանցագործը ներխուժել է տներ, զոհերի գլխին բարձեր դրել, կապել նրանց եւ դանակի սպառնալիքով բռնության ենթարկել։ Դրանից հետո նա վերցրել է թանկարժեք իրերն ու հեռացել: Բոլոր հարձակումները կատարվել են 1980-ականներին, սակայն բռնաբարողին հաջողվել է բռնել միայն 40 տարի անց՝ նրա որդու օգնության շնորհիվ։ Նա տրամադրել է հոր ԴՆԹ-ի նմուշը, որը համընկել է հանցագործության վայրերից մեկում հայտնաբերված նմուշների հետ։
Կոլերը ձերբակալվել է։ Դատարանում քննվել է նրա կատարած միայն մեկ բռնաբարություն՝ այն, որին առնչությունը հաստատել է ԴՆԹ - ի նմուշների համադրումը։ Այն տեղի է ունեցել 1983 թվականի դեկտեմբերին Մայամի քաղաքում։ Տուժողը, որն այժմ 65 տարեկան է, ներկայացել է դատարան եւ մանրամասն պատմել կատարվածի մասին։
Կոլերը մեղադրվում էր առևանգման, սեռական բռնության և վտանգավոր զենքի միջոցով կողոպուտի մեջ: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Դատավճռի կայացումը նշանակված Է մարտի 17-ին։
Ենթադրվում է, որ տղամարդը մեղսակից է առնվազն 44 հարձակումների, սակայն նրա մեղքն ապացուցելու համար ժամանակ կպահանջվի։
Հանցագործի որոշ զոհեր ոստիկանությանը հայտնել են, որ նա գիտեր նրանց անունները և հարձակումներից առաջ հետևում էր նրանց: