Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին          Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով       Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին    

31 հուն 2023 11:21

Ո՞ւր էիք, երբ մենք կռվում էինք մեր անկախության համար և այսօր հանկարծ որոշեցիք աջակցել գոյություն չունեցող պետությանը. Կադիրովի կոշտ պատասխանը՝ Լեհաստանի վարչապետին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիին, որն ասել է, որ Չեչնիան արժանի է անկախ պետություն լինելու, հայտնում է meduza.io-ն։


Մորավեցկին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ որոշ ժողովուրդներ Ռուսաստանում գտնվում են ինչպես «բանտում»։


«Ռուսաստանի որոշ հատվածները կարող են ազատագրվել, օրինակ՝ Չեչնիան։ Նրանք կարող են անկախանալ։ Նրանք դարեր շարունակ պայքարել են ազատության համար և տասնամյակներ շարունակ մեծ եռանդով պայքարում են դրա համար։ Կարծում եմ, որ այս տարածքն արժանի է անկախության»,- ասել է Մորավեցկին։


«Նա ասում է, որ մենք պետք է աջակցենք Իչկերիային։ Հարց ունեմ՝ որտե՞ղ էիք, երբ մենք կռվում էինք Իչկերիայի համար, երբ պաշտպանում էինք անկախության շահերը, ինչո՞ւ եվրոպական երկրները, այդ թվում՝ Ուկրաինան, չաջակցեցին մեզ, և այսօր հանկարծ որոշեցիք աջակցել գոյություն չունեցող պետությանը»,- թելեգրամյան ալիքում ասել է Կադիրովը:


Չեչնիայի ղեկավարը նշել է, որ «նա ջերմեռանդ իչկերացի էր, և հենց Արևմուտքն էր, որ իրենց թույլ չի տվել կառուցել պետություն»։


Ռամզան Կադիրովը տեսաուղերձում նշել է, որ Չեչնիայի բնակիչները որոշել են «ապրել Ռուսաստանի Դաշնության կազմում», և դա «ժողովրդի ընտրությունն է»։


«Եվ այսօր, որքան էլ մենք ցանկանանք առանձին պետություն, մենք չենք կարող գոյություն ունենալ (որպես առանձին պետություն), քանի որ մեկուկես միլիոն մարդու պետք է կերակրել, հագցնել, կրթել, սոցիալական հարցեր լուծել, այլ ծրագրերով ու նախագծերով զբաղվել. մենք այդքանի տակից դուրս չենք գա։ Ուստի բոլոր իմաստներով, ուղղություններով մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել։ Եվ ամեն տարի, ամեն օր մենք համոզվում ենք դրանում»,- ասել է Կադիրովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր