Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

31 հուն 2023 23:21

Սահակաշվիլին հեռանում է. Խաբեիշվիլին ընտրվել է նրա հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին շնորհավորական նամակ է հղել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ Լևան Խաբեիշվիլիին և նշել, որ ինքը քաղաքական գործունեություն չի նախատեսում Վրաստանում, այլ կաջակցի նրան Ուկրաինայից և այլուր։

Խաբեիշվիլին ընտրվել է Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նոր նախագահ։
«Շնորհավորում եմ, եղբայր, ես քեզ համարում եմ մտերիմ անձնավորություն և մեծ ներուժ ունեցող քաղաքական գործիչ: Չեմ նախատեսում քաղաքական գործունեություն ծավալել Վրաստանում, բայց կաջակցեմ քեզ Ուկրաինայից և այլ վայրերից: Գրկախառնություններ»,- ասված է Սաակաշվիլիի նամակում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր