Մայիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Հատակը ծակելով փորձել են լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում       Հայտնի են 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը    

01 փետ 2023 12:14

APA-ն «Ճանաչիր Արևմտյան Ադրբեջանը» շարք է սկսում, որում որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնում է ՀՀ տարածքը.առաջին «ռեպորտաժը» «նվիրված է» Կապանին

Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ պետական ծրագրավորված բնույթ են ստանում։

Պետության հովանու ներքո գործող APA.az գործակալությունը «Ճանաչիր Արևմտյան Ադրբեջանը» վերտառությամբ նոր շարք է սկսում, որում որպես «Արևմտյան Ադրբեջան» են ներկայացվում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքները։

Ըստ APA-ի, շարքի նպատակն է ծանոթացնել ադրբեջանցիներին, հատկապես նրանց մատաղ սերդնդին «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի, ավանդույթների և պատմության հետ։ Շարքի առաջին «ռեպորտաժը» «նվիրված է» Կապանին, որը APA-ն ներկայացնում է, որպես «Գաֆան» և այնտեղ գտնվող հայկական սրբավայրերին։

APA-ին հյուրընկալած ոմն «պրոֆեսոր» Բայրամով, ով, ըստ գործակալության, ծագումով «Գաֆանից» է, պնդում է, որ Կապանում գտնվող հայկական սրբավայրերը «բնավ էլ հայկական չեն, այլ հին ալբանական են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր