Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 փետ 2023 13:00

Մարզիչը պատմել է՝ ինչպես է «աշխարհի ամենագեր տղային» օգնել նիհարել 114 կգ-ով (լուսանկարներ)

Ինդոնեզիայում բնակվող բնական բոդիբիլդինգի աշխարհի եռակի չեմպիոն Էիդ Ռայը բացատրել է, թե ինչպես է աշխատել «աշխարհի ամենագեր տղայի» հետ և օգնել նրան նիհարել 114 կիլոգրամով: Այս մասին հայտնում է The Sun-ը։


Տղամարդը պատմել է, որ «աշխարհի ամենագեր տղայի»՝ Արիա Պերմանի մասին առաջին անգամ իմացել է լուրերից 2017-ին: Այն ժամանակ 200 կիլոգրամ կշռող 11-ամյա տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատություն են իրականացրել։


Պերմանն ուտում էր անառողջ սնունդ՝ օրական սպառելով մոտ յոթ հազար կալորիա։ Գիրության պատճառով նա չէր տեղավորվում լոգարանում, ուստի ստիպված էր լողանալ տան մոտ գտնվող լողավազանում։ Քանի որ խանութներում նրան համապատասխան հագուստ չկար, տղան անընդհատ սարոնգ էր կրում։

Բոդիբիլդերը որոշել է օգնել տղային, կապվել է նրա ծնողների հետ ու առաջարկել դառնալ նրա անձնական մարզիչը։ Ստանալով թույլտվություն՝ Ռայը սկսել է փոխել Պերմանի սովորությունները։ Նա ծնողներին խորհուրդ է տվել թույլ չտալ տղային ուտել կամ խմել, երբ նա տեսախաղ է խաղում։ Բացի այդ, հանուն նիհարելու, նրան արգելել են խաղալ նստած կամ պառկած վիճակում, իսկ գնված պատրաստի սնունդը բացառվել է սննդակարգից և փոխարենն ավելացվել տնական ուտեստներ։


Գլխավորը, ինչին ցանկանում էր հասնել մարզիչը, տղային ավելի շատ շարժվել ստիպելն էր։ Դրա համար նա նրան գնել է բադմինտոնի ռակետ, ֆուտբոլի և բասկետբոլի գնդակներ և մի զույգ մարզագնդեր (հանտելներ): Պերմանը սկսել է կանոնավոր կերպով այցելել մարզասրահ, որտեղ աշխատում էր Ռայը, որտեղ սովորել է կատարել վարժությունները, իսկ հետո կրկնում էր դրանք տանը։ Բոդիբիլդերը գովել է դեռահասին և խրախուսել նրա նվաճումները. նա նրան նվիրել է Sony խաղային կոնսոլ և իր սիրելի Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի շապիկը։
Ընդամենը երեք տարվա ընթացքում Պերմանին հաջողվել է նիհարել 114 կիլոգրամով։ Ռայը մինչ օրս կապ է պահպանում տղայի և նրա ընտանիքի հետ և օգնում է նրան պահպանել առողջ ապրելակերպ։ Մարզիչը հույս ունի, որ դեռահասն ավելի մոտիվացված կդառնա և իր հաջողությունը կօգտագործի որպես ելակետ նոր նպատակների հասնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր