Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

01 փետ 2023 13:15

Բաքուն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում.2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը չծավալվեց Իրանի շնորհիվ

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Իրանի գործողությունների եւ հայտարարությունների շնորհիվ 2022թ. սեպտեմբերին հաջողվեց խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:

«Մենք հետախուզական տվյալներ ունեինք, որ Ադրբեջանն ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը», — ասել է Վահան Կոստանյանը Al-Monitor պարբերականի հետ զրույցում, որը հոդված է հրապարակել տարածաշրջանային իրադրության հետ կապված։

Ըստ էության` պաշտոնական Երևանը փոխարտգործնախարարի շուրթերով առաջին անգամ ընդունում է Իրանի դերը անցած տարվա սեպտեմբերին լայնածավալ հակամարտությունը կանխելու գործում։
Ըստ Կոստանյանի` Իրանն այսօր Հայաստանի կարևոր գործընկերն է։

Արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ իրանական զինամթերքի գնման հարց Հայաստանի օրակարգում չկա:

Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին, արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը.

«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրել եւ ստիպել Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր