Եթե Փաշինյանի կառավարությունը 8 տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա նոր 5 տարում էլ չի բերի          Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են       ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին    

01 փետ 2023 13:30

Հայաստանը պետք է խուսափի անցյալի սխալներից և խաղաղություն հաստատի խիզախների հետ, պետք է դադարի հույսը դնել երազանքների ու երևակայությունների վրա

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն  թվիթերյան գրառում է  կատարել  ու նոր սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։
«Հայաստանը պետք է խուսափի անցյալի սխալներից և խաղաղություն հաստատի խիզախների հետ։ Ժամանակը էական է: Իրականության վրա հիմնված ողջախոհ քաղաքականությունը դեռ կարող է կանխել նոր ողբերգությունները։ Երևանը պետք է դադարի հույսը դնել երազանքների ու երևակայությունների վրա ու գործ ունենա ծանր փաստերի հետ»,-գրել է Հաջիզադեն։
Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները արդեն 52-օրն է շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքն ու հումանիտար ճգնաժամը խորացնել Արցախում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր