Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

01 փետ 2023 15:49

Ադրբեջանում մտահոգված են .«իրանական լրտեսական ցանցի» «կրոնական քողի տակ դիվերսիոն գործողություններ են իրականացրել» հօգուտ Իրանի

Ադրբեջանի ՆԳՆ-ն հատուկ օպերատիվ գործողություններ է իրականացրել ու ձերբակալել 39 մարդու։ Տեղական լրատվամիջոցները պնդում են, որ «նոր լրտեսական ցանց է» բացահայտվել , որի անդամները «կրոնական քողի տակ դիվերսիոն գործողություններ են իրականացրել»։
Նշվում է, որ նրանք «սոցիալական ցանցերում քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, չարաշահել են Ադրբեջանում կրոնի ազատությունը և կատարել հանձնարարություններ իրանական հատուկ ծառայությունների կողմից՝ տապալելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»։
Հաղորդվում է նաև, որ տվյալ «անձինք, օգտագործելով Իրանի ատրիբուտները, ինչպես նաև պարսկերեն տարբեր գրություններով սև դրոշները, սոցիալական ցանցերում և կրոնական արարողությունների ժամանակ, որոնց մասնակցում են Ադրբեջանի քաղաքացիներ, կրոնական խտրականություն դրսևորելու և միջկրոնական ատելություն սերմանելու նպատակով խառնաշփոթ են առաջացրել հասարակության մեջ և հավաքագրված տեղեկատվությունը փոխանցել են հատուկ ծառայություններին, որոնցից հանձնարարություններ են ստացել»։
Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ ևս հայտնել էին, որ ՆԳՆ-ն գործողություն է իրականացրել «իրանական գործակալների ցանցի դեմ» SalamNews և Interaz լրատվական գործակալություններում, ձերբակալվել էր 7 մարդ։ Հավելենք, որ ամեն անգամ, երբ որոշակի լարվածություն է առաջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում, Բաքուն դիմում է արդեն իսկ փորձված մեթոդին ու սկսում է հետապնդել իրանամետ գործիչներին, հատկապես՝ հոգևոր, որոնց ձերբակալությունները սկսել են պարբերական բնույթ կրել։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր