Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

02 փետ 2023 13:43

Թե Ռուսաստանի հարևանությամբ գտնվող որ երկիրը կարող է դառնալ «հաջորդ Ուկրաինան»

Արևմուտքն «հաջորդ Ուկրաինայի» դերի համար այժմ «դիտարկում է» Մոլդովային, նրա նախագահ Մայա Սանդուն պատրաստ է գրեթե ամեն ինչի. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։


«Հիմա այդ դերի համար դիտարկում են Մոլդովային: Նախ, որովհետև նրանք (Արևմուտքը) կարողացան միանգամայն կոնկրետ մեթոդներով՝ ազատ ժողովրդավարությունից շատ հեռու, երկրում դնել նախագահ, որը պարզապես ցանկանում է, տենչում է անդամակցել ՆԱՏՕ-ին, ունի Ռումինիայի քաղաքացիություն, պատրաստ է միավորվել Ռումինիայի հետ և ընդհանրապես պատրաստ է գրեթե ամեն ինչի»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի շուրջ գտնվող երկրներից որը կարող է գնալ Ուկրաինայի ճանապարհով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր