Ձիթապտղի տերևներից պատրաստված բուժիչ թեյը օգտակար նյութերի մի ամբողջ հանք է          Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին       «Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին    

03 փետ 2023 11:27

ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է նկատվել, հետո օդանավ է օդ բարձրացել, այդ թվում՝ 5-րդ սերնդի F-22 Raptor կործանիչներ. կարծում են, որ այն Չինաստանից է

ԱՄՆ իշխանությունները երկրի հյուսիսային մասում նկատել են հետախուզական օդապարիկ և այժմ ուշադիր հետևում են դրան։ Պենտագոնը կարծում է, որ այն պատկանում է Չինաստանին:

«ԱՄՆ կառավարությունը հայտնաբերել և հետևում է բարձր սավառնող հետախուզական օդապարիկին, որը ներկայումս թռչում է ԱՄՆ-ի մայրցամաքի վրայով», – հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պենտագոնը չի կասկածում, որ օդապարիկը չինական է։ ԱՄՆ իշխանությունները օբյեկտի վերաբերյալ հարցում են ուղարկել Չինաստան, սակայն այն չեն խփել՝ տպավորիչ չափերի պատճառով։

«Մենք գնահատում ենք, որ այն բավականաչափ մեծ է, որպեսզի բեկորները վնասեն, եթե մենք այն կործանենք», – ասել է Պենտագոնի խոսնակը: «Կան տեղեկություններ, որ օդաչուները տեսել են այս բանը, թեև այն բավականին բարձր էթռչում»:

Հաղորդվում է, որ օդապարիկը վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար, քանի որ այն գտնվում է մեծ բարձրության վրա:

NBC-ի աղբյուրները նշում են, որ օբյեկտի հայտնաբերումից հետո օդանավ է օդ բարձրացել, այդ թվում՝ հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչներ, ինչպես նաև ռադարների հայտնաբերման ինքնաթիռ։

Չինաստանը դեռևս չի մեկնաբանել միջադեպը:

Առաջին անգամ օդապարիկը նկատվել է չորեքշաբթի օրը Մոնտանայի Բիլինգս քաղաքի վրա: Մինչ այս, ենթադրաբար, օբյեկտը թռել է Կանադայի տարածքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր