Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը          ԱԱԾ-ն դիմել է ինձ համագործակցության համար, բայց կարճ ժամանակ անց այն դադարել է       Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու    

03 փետ 2023 10:35

Տիգրան Ավինյանը, ով հայտնվել է ՔՊ-ականների խոշորացույցի ներքո, սկսել է դիտարկվել հավանական մրցակից հենց Փաշինյանին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` «սեւ ամպեր» են կուտակվում Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխին, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ համարվում է առաջիկա Երեւանի ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն:

Խնդիրն այն է, որ Ավինյանին ոչ միայն չեն հանդուրժում ՔՊ-ական որոշակի շրջանակներ, որոնք ունեն իրենց սրտի այլ քաղաքապետի թեկնածուն, այլ նաեւ իշխանության գահավիժող վարկանիշի ֆոնին` Տիգրան Ավինյանը սկսել է դիտարկվել հավանական մրցակից հենց Նիկոլ Փաշինյանին:

Այս առումով Տիգրան Ավինյանը հայտնվել է հենց ՔՊ-ականների խոշորացույցի ներքո` հարմար պահի «փուռը տալու» ակնկալիքով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 03․02․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր