Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 փետ 2023 09:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա՝ նույնքանով կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 3-ին, 6-7-ն առանձին hատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 5-6-ի գիշերը նույնքանով կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 3-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր