Ձիթապտղի տերևներից պատրաստված բուժիչ թեյը օգտակար նյութերի մի ամբողջ հանք է          Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին       «Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին    

06 փետ 2023 17:05

Սոցիալական ցանցերում անհասկանալի խրախճանք է սկսվել,Սպիտակի երկրաշարժը հիշեք, բնական աղետը հավասարապես խժռում է և թշնամուն, և հարազատին

Ավերիչ երկրաշարժը գիշերը ցնցել է Թուրքիայի և Սիրիայի մի քանի քաղաքներ, կան հարյուրավոր զոհեր, տասնյակ շինություններ են ավերվել։


Երկրաշարժի լուրը տարածվելուց հետո սոցիալական ցանցերի հայկական տիրույթի որոշ շրջանակներում անհասկանալի խրախճանք է սկսվել։ Մարդկանց մի մասը ուրախանում է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժով, երկրաշարժի պատճառած ավերածությունների և զոհերի համար։ Եվ այս պատկերը արձանագրվում է մի հասարակությունում, որը տեսել է 20-րդ դարի թերևս ամենաավերիչ ու ողբերգական աղետը՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։


Մի կողմ թողնենք այն՝ թե մեր աղետի ժամանակ, որ պետությունը, որ ազգն էր անթաքույց հրճվում մեզ բաժին հասած ողբերգությունից։ Դա թող մնա նրանց խղճին։


Բայց արդյո՞ք մենք ձգտում ենք նմանվել մյուսներին, թե՞ փորձում ենք աշխարհին ցույց տալ մեր և նրանց տարբերությունը։ Արդյո՞ք մենք մարդկային ողբերգությանը՝ մարդկային խրախճանքով պատասխանող ազգ ենք ուզում լինել։


Աստված մի՛ արասցե, եթե այդ ուժգնությամբ, կամ նույնիսկ դրանից մի փոքր թույլ երկրաշարժ գրանցվի Հայաստանում՝ պատկերացնել կարելի է ինչ կարգի ողբերգություն կլինի բոլոր առումներով անպատրաստ, վթարային ու կիսախարխուլ բնակֆոնդ ունեցող մեր երկրում, հատկապես խոշոր քաղաքներում, որտեղ գերակշռող են խորհրդային փտած բարձրահարկ շինությունները, որտեղ բացարձակապես չեն պահպանվում անվտանգության նորմերը։ Հավանական զոհերի թվի մասին թերևս լռենք․․․


Սպիտակի երկրաշարժի ավերածությունների ու զոհերի գլխավոր պատճառը խորհրդային նեխած մտածելակերպով ու թալանով կառուցված անորակ շենքերն էին։ Թվում էր, թե այդ երկրաշարժը պետք է դաս լիներ մեզ համար։ Սակայն, ցավոք սրտի՝ 88-ի Սպիտակի երկրաշարժից բացարձակապես ոչ մի հետևություն չարած հասարակությունն այսօր հրճվում է այլ երկրում տեղի ունեցած աղետով։


Բնական աղետը չի տարբերում ազգություն, պետություն։ Բնական աղետը հավասարապես խժռում է և թշնամուն, և հարազատին։
medianews.site

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր