Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

07 փետ 2023 18:02

Գործում է բումերանգի օրենքը.88-ին ցավակցություններ ոխերիմ եղբորից չեղան, իսկ կրտսեր եղբորից եղան` շնորհավորանքներ, օգնություն` 4 վագոն... թռչնաղբով «լվացված» ծածկոցներ

ՏԱՐՕՐԻՆԱԿ, ՇԱ՜Տ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴԱՍԻՐՈԻԹՅՈւՆ


120 000 մարդ` մայր ու մանուկ, ծեր ու երիտասարդ, կին ու տղամարդ մատնված է սովի, ցրտի, թողնված Աստծու ողորմությանը, մի անկարող պետություն ծանրումեծ նիստ է հրավիրել` երկրաշարժից տուժած իր ոխերիմ եղբորը նյութական և փրկարարական օգնություն ցույց տալու համար։


1988թ դեկտեմբերին էդ նույն երկրում ավելի երկրաշարժ եղավ` ավելի սաստիկ ու ավերիչ։ Զոհերի թիվը` ավելի քան 25 000։ Որքան հիշում եմ` ցավակցություններ ոխերիմ եղբորից չեղան, իսկ նրա կրտսեր եղբորից եղան` շնորհավորանքների և կրկնվելու ցանկության տեսքով։ Հա՛, չմոռանամ. օգնություն ևս եղավ` 4 վագոն... թռչնաղբով <<լվացված>> ծածկոցներ։ Իսկ էդ փոքր եղբայրն ու էս անկար պետությունը դեռ մեկ պետություն էին համարվում։ Հիմա ի՞նչ։ Ու՞մ ողբերգությունն էր ավելի խորը։ Ես մարդատյաց չեմ, բայց, գրողը տանի, չեմ էլ կարող այնքան մարդասեր լինել, որ ցավակցեմ ինձ հայրենազրկողին, իմ ապուպապերին, իմ զավակներին խոշտանգողին և ողջակիզողին, իմ սրբալույս մեռելներին ծաղրողներին, իմ հոգին երկրաշարժի ենթարկողին։


Ներեցե՛ք, այդքան ինքս ինձ կեղծել չեմ կարող։ Դաժան է, բայց կարծես գործում է բումերանգի օրենքը։ Ֆոսֆորային ռումբերով ջահել կյանքեր այրողի տունը բնությունն ինքն է ավերում։ Դաժան է, բայց արդար։

Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր