Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից          Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին       Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է    

07 փետ 2023 13:14

Կինը, որին մահացած են ճանաչել, «վերակենդանացել է» թաղման բյուրոյում

ԱՄՆ-ում կինը, որի մահն արձանագրել են բժշկական կենտրոնի աշխատակիցները, «վերակենդանացել է» թաղման բյուրոյում։ Այս մասին հայտնում է CBS News-ը։


66-ամյա կինը ապրել է Այովա նահանգի Ուրբանդեյլ քաղաքի հիշողության խնդիրներ ունեցողների կենտրոնում: 2022 թվականի դեկտեմբերի 28-ին նրան տեղափոխել են կենտրոնին կից հոսփիս՝ «ուղեղի ճանաչողական ֆունկցիաների ծերունական դեգրադացիա» ախտորոշմամբ։



Մի քանի օր կնոջ մոտ շնչառական խնդիրներ ու ցնցումներ են եղել։ Հունվարի 3-ի առավոտյան ժամը վեցին հոսփիսի աշխատակիցն արձանագրել է պացիենտի մահը: Դրանից հետո կենտրոնը կապ է հաստատել նրա հարազատների հետ եւ դիմել թաղման բյուրո։ Բյուրոյի տնօրենը ժամանել եւ պարզել է, որ կնոջն արդեն դրել են դիակների համար պարկի մեջ: Բացելով պարկը՝ նա նկատել է, որ «մահացածը» դեռ շնչում է։


Կանչով ժամանած բժիշկները հաստատել են, որ կնոջ զարկերակը շոշափվում է եւ թույլ շնչառություն կա, սակայն արտաքին գրգռիչների նկատմամբ այլ ռեակցիաներ չեն նկատվել։ Պացիենտին վերադարձրել են խնամքի կենտրոն, որտեղ նա մահացել է հունվարի 5-ին՝ հարազատներով շրջապատված։


Բժշկական կենտրոնին 10 000 դոլարի տուգանք է սպառնում Այովա նահանգի Վերահսկողության եւ բողոքարկման դեպարտամենտից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր