ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

08 փետ 2023 10:54

Այստեղ Ղարաբաղի քարտեզի տակ նստած եմ, թող գան՝ գտնեն. Միհրան Պողոսյան

Մոսկվայում բացվեց «Պրոդէքսպո-2023» պարենային ապրանքների ու խմիչքների ցուցահանդեսը, որում ներկայացված է նաև Հայաստանը։

«Առավոտ»-ի հաղորդմամբ՝ հայկական տաղավարներից մեկում հանդիպել են ԱԺ նախկին պատգամավոր, դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, որն ընկերների հետ սրճում էր։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Սակայն քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չէր համարել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Աղբյուրի հարցին՝ «Պարոն Պողոսյան, կարծեմ, Ձեզ փնտրում են, այնպես չէ՞։ Չե՞ք խուսափում նկարահանվելուց», Միհրան Պողոսյանը պատասխանեց․ «Իհարկե, ոչ։ Ինչպես տեսնում եք այստեղ՝ Ղարաբաղի քարտեզի տակ նստած եմ։ Թող գան գտնեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր