Ձիթապտղի տերևներից պատրաստված բուժիչ թեյը օգտակար նյութերի մի ամբողջ հանք է          Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին       «Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին    

08 փետ 2023 17:15

Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում նշել է՝ տարօրինակ է, որ ամենայն հավանականությամբ օգտվելով հենց ռուսական դիվանագիտական խողովակներից, ունենալով որոշակի կոմունիկացիա Ադրբեջանի հետ, հայտարարելով, որ Երևանը հավատարիմ է խաղաղության օրակարգին՝ Երևանը մերժում է Մոսկվայի բոլոր առաջարկները։


«Խոսքը թե՛ հանդիպման հրավերը, թե՛ ՀԱՊԿ առաքելությունը մերժելու մասին է՝ այն դեպքում, երբ նույնիսկ հստակ չէ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում։ Մինչ Մոսկվայի մոտեցումները քննադատելը, լավ կլիներ սեփական մոտեցումները վերլուծել և հասկանալ, թե դրանք ինչպես են ընկալվում գործընկերների կողմից։ Երևանի համար ներկայումս խնդիրը Մոսկվան է, ամենայն հավանականությամբ, դատելով սրան զուգահեռ մնացած բոլոր քայլերից, սակայն Բաքուն շարունակում է աշխատել Մոսկվայի միջնորդությամբ, և դա այսօր իրողություն է։


Կա՞ ներկայումս արևմտյան այլ միջնորդ, որը կողմերի միջև ինչ-որ գործընթաց է իրականացնում, չկա՛։ Հնչում են հայտարարություններ, բայց այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար։ Սրան Բաքուն դեմ չէր լինի, եթե ԵՄ-ն չիրականացներ որոշ քայլեր, որոնք մտահոգում են Ադրբեջանին, ինչպիսին ԵՄ առաքելությունն է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպիսին Մակրոնի դիրքավորումն է։


Տարածաշրջանում ստեղծվել է մի նոր իրավիճակ, երբ ԼՂ-ն ռուսական վերահսկողության ներքո է, իսկ հայ-ադրբեջանական սահմանին Երևանի կամքով հայտնվում են ԵՄ դիտորդներ։ Հավաքական Արևմուտքը ողջ ներուժով աշխատում է, որպեսզի ետ բերի կորսված ազդեցությունը՝ Մոսկվայի ազդեցության հաշվին, օգտագործելով ռեգիոնի երկրներին Մոսկվայի դեմ՝ մեկին՝ ավելի արդյունավետորեն, մյուսին՝ ոչ այնքան»,-ասաց Տարասովը։


Ռուս կովկասագետը գտնում է, որ Մոսկվան, բնականաբար, պետք է որոշումներ կայացնի, չեզոքացնի այս բոլոր ռիսկերը, փորձի գոհացնել բոլորին և ավելի ստեղծարար դիվանագիտություն բանեցնի այս ոչ պարզ իրավիճակում, որում խճճվել են բոլորը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է իր քայլերը, բայց գործում է անվստահ ու անորոշ։


«Սակայն որպեսզի Հարավային Կովկասը չվերածվի Մոսկվայի դեմ երկրորդ ճակատի, դա պետք է անել։ Վաղուց հասունացել է Հարավային Կովկասում նոր որոշումներ կայացնելու ժամանակը, որոնք Մոսկվային ավելի վստահ դիրքերի դուրս կբերեն»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր