Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

09 փետ 2023 13:05

«Ներքին ցունամիի» հետևանքով վտանգի է ենթարկված 15 մլն մարդ ամբողջ աշխարհում

Լեռների հալվող սառույցները կարող են մեծ վտանգ ներկայացնել Երկիր մոլորակի ավելի քան 15 մլն բնակչի համար։ Հալված ջուրը կարող է լցվել սառցադաշտի տեղում եւ այսպես կոչված սառցալիճ առաջացնել։


Եթե այդ լճերի մակարդակը չափից շատ բարձրանա կամ ծակի ընդերքը կամ սառույցը, ապա լիճը կվերածվի իսկական ցունամիի՝ գահավիժելով քարերով, սառցաբեկորներով ու ծառերով հանդերձ։


Այս երեւույթը կոչվում է սառցալճի ճեղքում, եւ այն հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում, այժմ «ներքին ցունամիի» վտանգի է ենթարկված այդ սառցալճերից 50 կիլոմետրի սահմաններում ապրող 15 մլն մարդ ամբողջ աշխարհում։ Նրանց ավելի քան կեսը Հնդկաստանի, Պակիստանի, Պերուի եւ Չինաստանի բնակիչներն են։


Նշվել է, որ սա առաջին հետազոտությունն է, որտեղ կոնկրետ դիտարկվել է սառցալճերի ճեղքման պոտենցիալ ազդեցությունը, որը, փորձագետների խոսքով, անհնար է գերագնահատել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր