ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

10 փետ 2023 14:53

ԵԽ. Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 9-ին ընդունել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը, որում կարևոր անդրադարձներ կան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Զեկույցն անդրադառնում է նաև Արցախի հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։


Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջպետական սահմանների խախտումները և ընդգծում զինված ուժերը սկզբնական դիրքեր վերադարձնելու անհրաժեշտությունը:
Հանձնաժողովը նկատում է, որ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիան կապված չէ Արցախյան հիմնախնդրի հետ:


 Զեկույցը վերահաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղ համաձայնությունը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, ինչպես նաև Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Զեկույցում, իբրև Ղարաբաղյան հակամարտության բուն պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի և բնակչության անվտանգության չլուծված խնդիրը։     


 Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածին՝ զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։


 Ինչպես 2021 թվականի մայիսի 20-ին ընդունված ԵԽ բանաձևում, այնպես էլ ներկա զեկույցում, Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել իր վերահսկողության տակ գտնվող բոլոր հայ ռազմագերիներին։ Զեկույցում կարևորվում է նաև միջազգային մարդասիրական կազմակերպություններիի, հատկապես ՄԱԿ-ի մուտքը Արցախ։


Զեկույցով կոչ է արվում երկու կողմերին, հատկապես Ադրբեջանի իշխանություններին՝ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելություն կամ բացահայտ բռնություն հրահրող:
 
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ,  ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, մեկնաբանելով ընդունված զեկույցը, նկատել է.


«Զեկույցը ներառում է առանցքային կետեր, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կայուն խաղաղությունը պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկիկի եզրափակիչ ակտի, մասնավորապես երեք հայտնի սկզբունքների, ներառյալ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոծման իրավունքը։ ԵՄ գործադիր իշխանությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ու Եվրոպայում գործող բոլոր հանձնախմբերը հանձնառու են շարունակել աշխատանքը բոլոր գործընկերների հետ՝ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր