Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

10 փետ 2023 15:51

Էժանագին փիառներ են անում.Հայաստանում երկրաշարժը պետք է հասունանա, որպեսզի դրա մասին խոսվի,ոչ ոք չգիտի՝ հասունացել է, թե՝ ոչ

Շատ հաճախ մասնագետները կամ պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանում հնարավոր է երկրաշարժ։ Սա չմտածված էժանագին փիառ է, քանի որ նման հայտարարությունները մարդկանց մոտ միայն վախ ու անհանգստություն են առաջացնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը։

«Նման պնդումների համար պետք է լուրջ հիմքեր ունենալ։ Անձամբ ես այդ կապը չեմ տեսնում եւ քիչ հավանական եմ համարում, քանի որ հյուսիսանատոլիական խզվածքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հեռահարությունը 700 կմ է։ Մինչ ցնցումները հասնում են Հայաստան, դրանք թուլանում են: Հայաստանում երկրաշարժը պետք է հասունանա, որպեսզի դրա մասին խոսվի։ Ոչ ոք չգիտի՝ հասունացել է, թե՝ ոչ»,-նշեց նա։ 

Փորձագետը տեղեկացրեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը մոտ 270 կմ երկարությամբ ճեղքեր է առաջացրել:

«Հնարավոր է նոր երկրաշարժ այդ ճեղքերի խզման վայրում՝ հյուսիս-արեւելքից մինչեւ արեւելաանատոլիական խզվածք։ Հյուսիսանատոլիական խզվածքում նույնպես հնարավոր է երկրաշարժ, բայց հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ արդեն հինգ օր է անցել, իսկ այդ գործընթացները շատ արագ են ընթանում։ Եթե հիշենք ժամանակագրությունը, ապա կարճ ժամանակ անց երկրաշարժից հետո տեղի ունեցավ մոտ 7,3 մագնիտուդով ուժեղ հետցնցում»,-նշեց Նազարեթյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր