Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

11 փետ 2023 11:51

Տեսանյութ․Թշնամիները՝ Հայաստանում, հայերը՝ Մոսկվայում, Լոսում․Հայաստանից փախչելու այսպիսի թիվ երբեք չի եղել

Այն, որ մեր երկրից արտագաղթում են, նորություն չէ։ Նորություն է այն, որ արտագաղթում են շատ մեծ թվերով։ Աննախադեպ բառը սիրող Փաշինյանի համար ասեմ, որ Հայաստանից փախչելու այսպիսի թիվ երբեք չի եղել։ Հիմա ավելի շատ են գնում, քան անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած մութ ու ցուրտ տարիներին։ Միայն նախորդ տարի՝ 2022 թվականին, Հայաստանի քաղաքացիներից 45 հազարը ստացել է միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Դրա նախորդած 2021-ին՝ 46 հազարը։ Մի տարի է Ռուսաստանը պատերազմի մեջ է, գաղտնիք չէ՝ ռուսների մի մասը փախչում է այդ երկրից, այդ թվում՝ Հայաստան գալով, իսկ հայերը արտագաղթում են Ռուսաստան, մի մասն էլ դառնում է ՌԴ քաղաքացի։ Այսինքն, պատերազմող երկիրը նրանց ավելի է հրապուրում, քան խաղաղության պայմանագիր կնքող Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը արդեն գրեթե 5 տարի միանձնյա իշխում է մեր երկրում։ Այդ 5 տարուց 4 տարում, արդեն 138․500 հայաստանցի դարձել է ՌԴ քաղաքացի։ Դա գիտե՞ք, որ կազմում է մեր երկրի բնակչության 5 տոկոսը։ Համեմատության համար նշեմ, որ Նիկոլից առաջ՝ 2011-17 թվականներին 7 տարում ՌԴ քաղաքացիությու էր ստացել 105 հազարը․ 7 տարում 105 հազար, 4 տարում՝ 138 հազար մարդ։ ՌԴ քաղաքացիություն ստանալը դեռ չի նշանակում գնալ Հայաստանից, կարող է մի մասը դեռ չեն գնացել, կարող է մի մասը ՌԴ-ում են ապրում։ Ընդ որում, մի բան է խոպան գնալը, մի բան է քաղաքացիություն ընդունելը, դա համարյա ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, նշանակում է՝ դու քո երկրի հետ քո հույսը կտրում ես։ Խոսքս այս դեպքում քաղաքացիությունը փոխողների մասին էր, բայց արտագաղթողների թիվը էլ ավելի սարսափելի է միայն 2021 թվականին Հայաստանից գնացել ու հետ չի եկել 73 հազար մարդ։ 2022-ի ամբողջական թվերը չկան, բայց 8 ամսվա թվերով, արդեն 42 հազար մարդ գնացել ու չի եկել։ Ականջդ կանչի Հակոբ Արշակյան, որ հիմա ԱԺ փոխնախագահ ես, Սերժի վախտ բողոքի ցույց էր անում կառավարության դիմաց, թե՝ արտագաղթում են, բա էս թվերը չես տեսե՞լ։


Հլը ես նշեցի ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց թիվը, բա ա՞յլ երկրները։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ասում է՝ մի տարվա հերթ կա։ 2021 թվականին միայն Հայաստանից 161 հազար մարդ ԱՄՆ գրին քարտ է լրացրել, ուզում է փախչել երկրից։ Էնպես չէ, թե գրին քարտ է լրացնում ու հանգիստ սպասում․ ի՞նչ ճանապարհ ասես, որ չեն փորձում ԱՄՆ փախչելու համար, էն որ առաջ 8 հազար դոլարով գործ էին դզում, հիմա խոսվում է մինչև 50 հազար դոլարից, էն էլ՝ չերեզ Մեքսիկա, ամենավատ պայմաններում ապրող փախստականների պես։ Ու հիմա դուք ասում եք աննախադեպ հաջողություններ, աննախադեպ թվեր, տնտեսական աննախադեպ ա՞ճ։ Մարդիկ գլուխն առած՝ փախչում են Հայաստանից, որովհետև էս էր ձեր խոստացած Ապագան։ Աշխատում են, նիստեր են անում, այցեր, որոշումներ, լավ աշխատանքի համար պարգևատրումներ, ինչ ուզում եք արեք, ում ջեբն էլ գցեք ձեր ձախողումները՝ արդյունքը էս է։


Լավ, թվերը նայեցինք, իսկ պատճառնե՞րը։ Արդյո՞ք իշխանությունը խորանում է պատճառների մեջ, թե՞ քաղաքացու գաղթելը իր համար զուտ վիճակագրություն է։ Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, արտագաղթի պատճառները գլխավորապես սոցիալ-տնտեսական էին, Փաշինյանի գալուց հետո, մասնավորապես՝ 2020 թվականից սկսած, այդ պատճառները մնացին, բայց առաջին տեղում հայտնվեց նորը, որը չկար՝ անվտանգայինը։ Մարդիկ գնում են, որպեսզի իրենց զավակների համար ապահովեն անվտանգ ապագա, ապրեն կանխատեսելի խաղաղության մեջ, թե չէ էս ի՞նչ է։ Անվտանգության զգացումը իսպառ բացակայում է, հենց ինքը՝ իշխանության ղեկավարն է ասում, որ մինչև Երևան կարող է հասնել թշնամին։


Մանրամասները՝ Yerevan.today-ի տեսանյութում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր