Ինչ է հայտարարգրել տարիների ընթացքում աճ գրանցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ»          Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»       Պենտագոնը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրել Իրանի դեմ գործողությունների համար    

11 փետ 2023 16:20

Տեսանյութ.ՀՀ-ից Մարգարայի կամուրջով Թուրքիա անցնելուց հետո կամրջի մոտ հայկական բեռնատարներին դիմավորել է Իգդիրի ԱԻՆ–ի պետը

Հայաստանից Մարգարայի կամուրջով Թուրքիայի երկրաշարժի գոտի բեռնատարներով օգնություն ուղարկելու հետ կապված թուրքական մամուլում նոր մանրամասներ են գրել։


Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Հայաստանից Մարգարայի կամուրջով Թուրքիա անցնելուց հետո կամուրջի մոտ հայկական բեռնատարներին դիմավորել է Իգդիրի արտակարգ իրավիճակների վարչության պետ Բուրհան Չոլլուն։ Համապատսախան ընթացակարգից հետո հայկական բեռնատարները մեկնել են աղետի գոտի։


T24–ը նշել է նաեւ, որ 1988–ի Սպիտակի երկրաշարժից հետո Թուրքիայում Կարմիր մահիկի կողմից հավաքված օգնությունը նույնպես Մարգարայի կամուրջով է ուղարկվել Հայաստան։


Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր