Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

11 փետ 2023 11:32

Տեսանյութ. 30 տարի հետո.Ինչպե՞ս է Հայաստանից Թուրքիա ուղարկված հումանիտար բեռն անցնում Մարգարայի կամրջով

Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան-Թուրքիա սահմանի՝ Մարգարայի կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան։ Իր թվիթերյան միկրոբլոգում նման գրառում է արել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը և կից տեսանյութ հրապարակել: 


Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային, և որ բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով:


Հիշեցնենք, որ Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր