Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար    

13 փետ 2023 10:33

Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Բաքվում խուճապ է

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Թուրքիայի ուժեղ երկրաշաժից վախեցած բաքվեցիները առանձնատներ, հողամասեր են գնում կամ վարձակալում: 


Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Բաքվում կտրուկ աճել են վաճառվող կամ վարձակալվող առաձնատների և բնակելի կառուցապատման հողամասերի գները։ Դրանք հիմնականում գնում կամ վարձակալում են բարձրահարկ շենքերի բնակիչները, ովքեր վախենում են,որ Բաքվում նույնպես կարող է ուժեղ երկրաշարժ լինել։
 Բաքվում վաճառվող, կառուցապատման համար նախատեսված հողամասերի մեկ քառակուսի մետրի շուկայական գինը միջինը աճել է 295 դոլարին համարժեք 500 մանաթով։ Ադրբեջանցի փորձագետները վստահեցնում են, որ քաղաքի բարձրահարկ շենքերն ավելի ամուր են, քան ավելի քիչ հարկեր ունեցող հին շենքերը։ Սակայն ուժեղ երկրաշարժի դեպքում երաշխիք չկա, որ բարձրահարկ շենքերը կարող են տարերքին դիմանալ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր