Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 փետ 2023 11:31

Հնարավոր է թույլ չտան հեռանալ ՌԴ-ից և կամ զորակոչել նրանց.ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ռուսաստան,անհապաղ լքել երկիրը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Մի՛ մեկնեք Ռուսաստան՝ կապված Ուկրաինա ռուսական ռազմական ուժերի չհրահրված լայնամասշտաբ ներխուժման անկանխատեսելի հետևանքների հետ», — ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։


Բացի այդ, դիվանագետները չեն խրախուսում Ռուսաստան մեկնելը` ամերիկացիների հետագա կալանավորման համար պոտենցիալ ոտնձգությունների, օրենքի կամայական կիրառման, Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին օգնելու դեսպանատան սահմանափակ կարողությունների և ահաբեկչության հնարավորության պատճառներով:


Դեսպանատունը նաև հորդորել է Ռուսաստանում ապրող կամ այդ երկրով ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ։


ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նաև նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են մերժել ԱՄՆ քաղաքացիության ճանաչումը ռուս-ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց, արգելել նրանց հասանելիությունն ԱՄՆ հյուպատոսական օգնությանը, ենթարկել նրանց մոբիլիզացիայի, թույլ չտալ հեռանալ Ռուսաստանից և/կամ զորակոչել նրանց:


Նրանք հավելել են, որ դիվանագետները խիստ սահմանափակված են ամերիկացիներին Ռուսաստանից հեռանալու հարցում օգնելու հարցում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր