Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

13 փետ 2023 16:31

Երկրաշարժի հետեւանքով Հայաստան տեղափոխվել ցանկացող հայերի մասին

Այս պահի դրությամբ Թուրքիայի եւ Սիրիայի ավերիչ երկրաշարժի հետեւանքով Հայաստան տեղափոխվել ցանկացող հայերի մասին խոսելը դեռ վաղ է, իրավիճակը պետք է կայունանա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։


Ալեքսանյանն ընդգծեց, որ փաստաթղթերը կորցրած ՀՀ քաղաքացիներ, ԱԳՆ-ի միջոցով կարող են մեկ օրում ստանալ վերադարձի թուղթ։ Իսկ փաստաթղթերը կորցրած օտարերկրյա քաղաքացիներին որոշակի փաստաթուղթ է պետք ելքի թույլտվություն ստանալու եւ Հայաստանի սահմանին հասնելու համար։


«Այս պահին ունենք հրապարակային մեկ դիմում՝ Զամբակչյան ընտանիքից։ Ընտանիքն Իսքենդերունի շրջանում կորցրել է իր տունը։ Այլ դիմումներ չեն եղել։ Զամաբակչյանների որդին՝ Կարապետը, ՀՀ քաղաքացի է, բայց ծնողները՝ Հարությունը եւ Մարին՝ ոչ, մեկը Թուրքիայի, մեկն էլ Սիրիայի քաղաքացի է, եւ փաստաթղթեր այս պահին չունեն։ Իրավիճակի կարգավորումից հետո նոր պարզ կլինեն, թե դիմումները, թե վերադարձի դեպքերը»,- նշեց նա։


Ալեքսանյանն ասաց, որ հատկապես Հալեպում զգալիորեն տուժել են կրթական կենտրոնները եւ եկեղեցիները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր