Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 փետ 2023 10:03

Մարդիկ գտել են հեշտ փողեր աշխատելու ճանապարհը. Տոմս ունենալը, դեռ չի նշանակում, որ կթռչես.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Flyone Armenia» ավիաընկերությունն իր անտրամաբանական տրամաբանությամբ առաջացրել է ուղեւորներին զայրույթը: Պարզվում է՝ փետրվարի 11-ին Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները ոչ միայն 1 ժամ 20 րոպե ուշացումով են վայրէջք կատարել, այլ նաեւ ավիաընկերության ներկայացուցիչը ներկա չի եղել ուղեւորներին գրանցման ու ճանապարհման ժամանակ, իսկ նրա փոխարեն՝ ներկայացված է եղել ինչ-որ տոմս վաճառող բրոկերային ընկերության ներկայացուցիչ:


Ավելին՝ օնլայն գրանցումը չանցած ուղեւորները ստիպված են եղել տոմսի գումարից զատ՝ եւս 3 հազար ռուբլի վճարել՝ գրանցման համար: Ստացվում է, որ տոմս ունենալը, դեռ չի նշանակում, որ կթռնես A-կետից B կետ:


Մինչդեռ էլ.փոստով ուղարկված գրանցումը կարող է կա՛մ տեղ հասած չլինի, կա՛մ ինտերնետի հետ կապված խնդիրներով, պարզապես, հնարավոր չլինի գրանցվել, սակայն սա թերեւս քիչ է հուզում ավիաընկերությանը: Մարդիկ գտել են հեշտ փողեր աշխատելու ճանապարհը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր