Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»    

01 մայիս 2023 10:33

Թուրքիան առ այս պահը չի պարզաբանել՝ ինչու է առանց նախազգուշացման փակել իր օդային տարածքը հայկական ավիաընկերության ինքնաթիռների համար

Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առ այս պահը չեն պարզաբանել, թե ինչու են հայկական Flyone Armenia ավիաընկերության օդանավերի համար  առանց նախազգուշացման փակել իրենց օդային տարածքը՝ այն դեպքում, երբ նշված ավիաընկերությանը տվել էին դեպի Եվրոպա Թուրքիայի օդային տարածքով չվերթներ իրականացնելու թույլտվություն։
Արամ Անանյանը «Փաստինֆո»-ին ասել է,  որ տեղեկություն չունի, թե ինչու են Թուրքիայի ավիացիոն իշխանությունները փակել իրենց երկրի օդային տարածքը Flyone Armenia ավիաընկերության օդանավերի համար։  
Հիշեցնենք՝ երեկ Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնևում, ապա ուշ գիշերը միայն ժամանել Երևան։ Պատճառն, ինչպես արդեն նշվեց, այն է, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները, առանց նախապես տեղեկացնելու, Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար, չեղարկել էին։
Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը ասել է,

 

«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկումը իրականացրել են առանց նախօրոք իրազեկման՝ մեր ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ։
Flyone Armenia ընկերությունը աշխատանք է տանում չեղարկված չվերթերի ուղևորների հետ և առաջիկայում կիրազեկի ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հայցում ենք մեր ուղևորների ըմբռնումը մեզնից անկախ պատճառով ստեղծված անհարմարության համար»։

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր