Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

14 փետ 2023 18:02

Որքան էլ զարմանալի թվա, հավի արգանակն ունի բուժիչ հատկություններ

Հավի արգանակի բուժիչ հատկությունները Roskachestvo-ի կայքում գնահատել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Ելենա Սյուրակշինան։


«Այո, հավի արգանակն իսկապես դրական է ազդում իմունային համակարգի վրա: Հավի ապուրը կարող է բարելավել ինքնազգացողությունը վիրուսային հիվանդությունների դեպքում, հատկապես վաղ փուլում: Դրանում հայտնաբերվել է կարնոզին կոչվող քիմիական նյութ, այն հզոր հակաօքսիդանտ է, որը ճնշում է SARS-ի ընթացքին ուղեկցող բորբոքային պրոցեսները»,- ասել է փորձագետը։


Նաև, ըստ Սյուրակշինայի, հավի արգանակը պարունակում է ցիստեին՝ ամինաթթու, որը նոսրացնում է խորխը, օգնում է հազալ և արագացնում դեղորայքային բուժումը: Էֆեկտը ուժեղացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս արգանակի մեջ ավելացնել հակաօքսիդանտներով հարուստ նեխուր, սոխ, գազար և պղպեղ։


Նշվում է, որ հավի արգանակը նաև օգնում է շնչառական ուղիների մաքրմանը, սնուցում է ոսկրային հյուսվածքը և օգտակար է ստամոքսի համար։


Ավելի վաղ Մյասնիկովը ցրել էր գիշերային սնվելու վտանգի մասին առասպելը։ Նա բացատրել է, որ եթե օրական կալորիականությունը պահպանվի, կարելի է ուտել օրվա ցանկացած ժամի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր