Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

14 փետ 2023 12:38

Թուրքական հեռուստաընկերությունները սկսել են անդրադառնալ Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությանն ու հայ փրկարարների աշխատանքին

Ավերիչ երկրաշարժերից տուժած Թուրքիա ուղարկված Հայաստանի հումանիտար աջակցությունը մեծապես լուսաբանվել է թուրքական լրատվամիջոցների կողմից։ Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիայի աղետից տուժած շրջաններ։
1993 թվականից ի վեր առաջին անգամ Մարգարայի կամրջով հայկական բեռնատարներ են անցել՝ ուղևորվելով Թուրքիա։ Հայ-թուրքական սահմանի անցակետի բացումն ակտիվորեն լուսաբանվել է թուրքական մամուլում։ Պետական «Անադոլու» գործակալության հրապարակումն ու սահմանի բացման մասին տեսանյութն ակտիվորեն վերահրապարակել ու տարածել են տարբեր լրատվականներ։ Իշխանամերձ Demirören haber ajansı-ն ևս անդրադարձ է կատարել։
 
Թուրքական հեռուստաընկերությունները ևս սկսել են Հայաստանի աջակցության մասին տեսանյութեր պատրաստել։ Ուշագրավ է, որ համացանցային տիրույթում հենց թուրք օգտատերերի տարբեր գրառումների կարելի է հանդիպել, թե ինչպես տեղական հեռուտաընկերությունները, որոնք մեծամասամբ իշխանությունների պատվերով են գործում, չեն անդրադառնում Հայաստանի, Հունաստանի կամ Իսրայելի աջակցությանն ու որոնողափրկարարական խմբերի աշխատանքին։
Մասնավորապես, թուրքական NTV հեռուստալիքը նախօրեին առանձին ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանի օգնությանը։ Նյութում ներկայացվում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը, ինչպես նաև Ադըյամանում հայ փրկարարների աշխատանքը։ Ռեպորտաժում խոսում է նաև հայ փրկարարները մեկը՝ նշելով, որ եկել են օգնություն ցուցաբերելու, և դա իրենց աշխատանքն է։
 
Թուրքական HaberTurk հեռուստալիքը ևս առանձին ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի օգնության վերաբերյալ։ Թուրքական FOX  հեռուստաընկերության եթերում էլ հայազգի պատգամավոր Կարո Փայլանն է Ադըյամանից՝ հայ փրկարարների գտնվելու վայրից տված հարցազրույցում խոսել նրանց աշխատանքի մասին։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր