Տեսանյութ.Ի՞նչ են ուզում հասկացնել թուրքերը.Թուրքիան հայկական բեռնատարները դիտմամբ ցուցադրել է «Իգդիրի ցեղասպանության» հուշարձանի ֆոնին

Հրապարակված տեսանյութում ուշադրություն է գրավում հատկապես Իգդիր քաղաքով բեռնատարների անցման կադրերը: Հայկական բեռնատարները անցնում էին քաղաքում դեղադրված, այսպես կոչված, «Իգդիրի ցեղասպանության հուշարձանի» կողքով: Այդ հուշարձանը տեղադրվել է 1999 թվականին` իբր «ի հիշատակ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կողմից թուրքերին կոտորելուն». այն իրենից ներկայացնում 5 սրերից կազմված հուշարձան:
Թուրքական «Անադոլուի» այս «խաղը», միանշանակ, պատահական չէ` հաշվի առնելով թուրքական քարոզչամեքենայի` մանրուքների վրա մեծ ուշադրություն դարձնելու և դրանով թշնամիներին բան հասկացնելու հայտնի փորձը: