Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»          Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 փետ 2023 20:30

Տեսանյութ.Սա է թուրքի իրական վերաբերմունքը. ինչպես են «Էկոակտիվիստ» գործակալները վիրավորում արցախցիներին,հրճվում ճանապարհը փակելու առթիվ

Այս տեսանյութը բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները: Այս մասին հայտնում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։


«Նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ. սա է նրանց իրական վերաբերմունքը:


Սա 2022թ. դեկտեմբերի 14-ի` ճանապարհը փակելու 2-րդ օրվա տեսանյութ է:


Այս տեսանյութը ևս ներառվել և վերլուծվել է առաջիկայում հրապարակվելիք զեկույցում, որտեղ ապացույցներով բացահայտված են բազմաթիվ «էկոակտիվիստներ»»,- նշում են հիմնադրամից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր