Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

14 փետ 2023 15:20

ՀԱՊԿ-ում խոստացել են անհրաժեշտության դեպքում ՀՀ-ի թիկունքին կանգնել.Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը ՀԱՊԿ-ի ներգրավման անհրաժեշտություն չկա

Արևմուտքը լարում է իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ՆԱՏՕ-ի բլոկի Արևելյան թևում կոալիցիոն ուժերի թվաքանակն ավելացել է 2,5 անգամ՝ հասնելով 33 հազար մարդու, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։


«ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված: Ռազմական անվտանգության սպառնալիքների և մարտահրավերների հիմնական աղբյուրը արևմտյան էլիտայի որոշ մասի ապակառուցողական գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և նրա անդամ պետությունների ներսում առանձին վերցրած»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։


Սիդորովը նշել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի աճը։ Նրա խոսքով՝ անցյալ տարվա փետրվարից կոալիցիոն ուժերի թիվը մայրցամաքի այս հատվածում ավելացել է 2,5 անգամ՝ 13-ից հասնելով 33 հազար մարդու, որից մոտ 15 հազարը ամերիկացի զինվորականներ են։


Շտաբի պետը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ի «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում։ Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հրաժարվել են զորավարժություններն իրականացնել հանրապետության տարածքում։


Բացի դրանից, կազմակերպությունը նախատեսում է անցկացնել համատեղ և հատուկ զորավարժություններ Բելառուսում՝ «ՀԱՊԿ հավաքական ուժերին պատերազմների տարբեր բաղադրիչների նախապատրաստելու համար»։ Միաժամանակ, ինչպես ընդգծել է Սիդորովը, իրեն հայտնի չէ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը հավաքական ուժերի ներգրավման հնարավորության մասին. «Իմ անձնական կարծիքով՝ այս փուլում նման անհրաժեշտություն ուղղակի չկա»։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Կովկասում դաշնակցի «թիկունքին կանգնել»։
«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում… կա փորձ, որոշակի պլաններ նույնպես մշակվել են, և ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցի թիկունքին կանգնել», — Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր