Գիտե՞ք, թե նոր չզեկուցվող նախագծերի տակ ինչ սղացրեցին.Լա՞վն էր նախորդ իշխանությունների կոստյումը, ճաշակով էր, թանկանոց էր, լավ էլ մեջը տեղավորվել եք

Նա հիշեցրեց, որ 2021 թվականի փետրվարի 9-ին նույն «Իմ քայլի. ավագանու անդամները Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարի հետ բերել էին մի նախագիծ, որով վարչական շրջանի Կումունալ և Քաղշին բաժինները միացնում էին իրար՝ աշխատակիցների հայտնի ծեծկռտուքից հետո:
«Այս դահլիճում նստած սիրելի՛ «Իմ քայլը» խմբակցություն, ձեր ավագանու անդամներից մեկը կա, ում ձեր իսկ նշանակած փոխքաղաքապետ-թաղապետի թայֆան գլուխն էր ջարդում, որովհետև քաղշին վարչության պետն էր, և թաղապետարանի շենքից հանում էին: Մամուլում կան կադրերը: Ձեր ավագանու անդամը հիվանդանոցում էր, եթե հիշում եք: Այդ նախագծին «Լույս» և ԲՀԿ խմբակցությունն են դեմ քվեարկել, դուք բերեցիք. կնքեցիք, սղացրեցիք, ընդունեցիք: Այնպես եք գրել, որ մամուլն ու հանրությունը չհասկանա, որ ձեր պեչատած այդ նույն որոշումը չեղյալ ճանաչելու մասին նախագիծ եք բերել, գլուխներդ կախ հետ եք տանում: Էն դեպքում, երբ մենք ասում էինք՝ մի արեք: Այստեղից մի թաղապետ լկտի ձևով մեզ ինչ ասես ասում էր: Բա ինչո՞ւ եք հետ բերել: Քվեարկեցի՞ք, անցկացրեցի՞ք, լավ եք չէ, դե գլուխներդ հիմա կախեք, ամաչեք»,-«Իմ քայլը» խմբակցությանը դիմեց Ավագանու ընդդիմադիր անդամը:
Անցնելով քաղաքապետարանում և վարչական շրջաններում հաստիքների փոփոխության մասին նախագծին՝ Անի Խապչատրյանն ասաց, որ քաղաքապետի, փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների օգնականները շատ են, պետք չէ նոր նախագծով հաստիքներ ավելացնել նրանց համար:
«Ձեր օգնականներին մի քիչ կառավարե՛ք, աշխատացրե՛ք, էն ժամանակ, կզգաք, որ նոր հաստիքների կարիքը չկա: Փոխքաղաքապետերն էլ ավելի շատ են քան ձեր օգնականները: Փոխքաղաքապետերի կրճատելու նախագիծ, որ բերեիք, օգնականների կրճատելու նախագիծ, որ բերեիք, այն ժամանակ կծափահարեինք: Հիմա բերել եք սովորական աշխատողներ կրճատելու նախագիծ, ձեր օգնականների թիվն ավելացնելու համար: Բրավո, ինչ ասեմ… Լա՞վն էր նախորդ իշխանությունների կոստյումը, ճաշակով էր, թանկանոց էր, լավ էլ մեջը տեղավորվել եք»,-ասաց Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով նաև զորահավաքների գծով քաղաքապետի տեղակալի նոր հաստիք ավելացնելու առաջարկությանը: