Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

14 փետ 2023 17:15

Ծեծկռտուք է տեղի ունեցել Անթալիայի հյուրանոցներից մեկում ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստների միջև

РБ Спорт հրատարակությունը մանրամասներ է հայտնել ռուսական «Շիննիկ» և ուկրաինական «Մինայ» ֆուտբոլային ակումբների խաղացողների ծեծկռտուքի մասին, որը տեղի է ունեցել Անթալիայի հյուրանոցներից մեկում՝ Թուրքիայում ուսումնամարզական հավաքի ժամանակ։


Ծեծկռտուքը սկսվել է վերելակում, որում ուկրաինացի ֆուտբոլիստների հետ եղել են նաև «Շիննիկ»-ի պաշտպան Դանիիլ Պետրունինը և թիմի ավագը. լեզվակռվից հետո ծեծկռտուքը շարունակվել է հարկերից մեկում։ Շուտով ծեծկռտուքին միացել է ուկրաինական պատվիրակության մոտ 30 անդամ։


«Շիննիկ»-ի խաղացողները դեմքի, մատների վնասվածքներ ունեն։ «Մինայ»-ի առնվազն երեք ներկայացուցիչ ստացել է միջին ծանրության վնասվածքներ։


Ծեծկռտուքի մասին հայտնի դառնալուց հետո մոտակայքում բնակվող ռուսական «Ենիսեյ» և «Ֆակել» ակումբների ներկայացուցիչները մեքենայով մոտեցել են հյուրանոցին, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել հյուրանոց։ «Շիննիկ»-ն ու «Մինայ»-ը մնում են նույն հյուրանոցում. ռուսական ակումբը՝ երրորդ հարկում, իսկ ուկրաինականը՝ առաջինում։ «Մինայ»-ը երկու օրից կլքի Թուրքիան:


Ավելի վաղ Baza թելեգրամյան ալիքը հայտնել էր, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Անթալիայի Royal Seginus հյուրանոցում։ Ամեն ինչ սկսվել է նրանրց, որ ուկրաինական «Մինայ» ակումբի ներկայացուցիչները Յարոսլավլի «Շիննիկ» թիմի ավագից պահանջել են կատարել Ուկրաինայի հիմնը։ Ծեծկռտուքի հետևանքով հյուրանոց է կանչվել ոստիկանություն և շտապօգնություն։ Այժմ հյուրանոցում մշտական հերթապահություն է իրականացնում երկու ոստիկան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր