Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր ԶՈւ ներուժը. հավանաբար չի բացառվում տարածաշրջանում լարվածության աճը, կհետևեն Իրանի պատասխան գործողությունները

Նա նշել է, որ այդ ֆոնին Իրանն իրականացնում է Հարավային Կովկասի գործերին տարածաշրջանից դուրս խաղացողների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջամտության հակազդեցության քաղաքականություն՝ միաժամանակ իրականացնելով նոր զինատեսակների ցուցադրություն ու անցկացնելով լայնածավալ զորավարժություններ։
«Այդ փաստն առաջացնում է Արևմտյան երկրների բացասական ռեակցիան ու հանդիսանում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾ) իրականացման շահարկումների պատճառներից մեկը։ Բացի այդ, այս տարվա հունվարի վերջին հարվածներին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ինչպես նաև դիվերսիաներին իրանական ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա, հավանաբար կհետևեն Իրանի պատասխան գործողությունները, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին»,-ասել է նա։