Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

14 փետ 2023 23:32

Օրական որքան է հարկավոր քնել. խորհուրդներ ավելի լավ քնելու համար

Բոլորը գիտեն, որ օրական հարկավոր է քնել 7-9 ժամ, բայց ոչ բոլորը գիտեն, որ մեծ դեր ունի քնին հատկացվող ժամանակահատվածը: Հաճախ հանգստյան օրերին մենք ուշ ենք անկողին մտնում եւ մինչեւ ճաշ քնում ենք: Չնայած արդյունքում անհրաժեշտ 7-9 ժամը հատկացնում ենք քնին, բայց քնի որակն ուրիշ է ստացվում. առավոտյան կոտրտված ենք զգում: Եվ խնդիրն ամենեւին էլ նախորդ գիշեր խմած ալկոհոլի քանակի մեջ չէ, այլ մեր օրգանիզմում քնի ժամանակ տեղի ունեցող պրոցեսների:


Գիտնականներն ապացուցել են, որ քնի համար առավելագույն արժեք է ներկայացնում 21:00-ից մինչեւ 03:00-ն ընկած ժամանակահատվածը: Այդ ընթացքում վերականգնվում են մեր օրգանիզմի բոլոր համակարգերը, այդ թվում՝ ինտելեկտը, էմոցիաները, նյարդային եւ մկանային համակարգերը:
Բայց կյանքի այժմյան տեմպի պարագայում ինչպե՞ս երեկոյան ժամը 9-ին անկողին մտնել: Շատերը դա չեն կարողանում անել նույնիսկ 23:00-ին:
Ուշ ժամի մի թողեք բարդ եւ շտապ գործերը, հատկապես դա վերաբերում է աշխատանքին: Եթե կարեւոր հաշվետվություն ունեք պատրաստելու եւ ոչ ոքի չեք կարող վստահել, ավելի լավ է առավոտյան մեկ ժամ շուտ արթնացեք: Հավատացեք, առավոտյան ավելի արագ կանեք դա: 


Հիշեք, որ լավ քնելն ավելի կարեւոր է, քան կիսաքուն վիճակում շրջել կատարյալ մաքուր բնակարանում:
Քնելուց անմիջապես առաջ ծանր ընթրիքը ոչ միայն ավելորդ կիլոգրամների պատճառ կդառնա, այլեւ անհանգիստ քնի, քանի որ օրգանիզմը հանգստանալու փոխարեն կսկսի մարսել սնունդը: Այդ պատճառով հարկավոր է ուտել քնելուց առնվազն 3 ժամ առաջ, հեղուկ խմել՝ 1 ժամ առաջ:
Երեկոյան ժամերին արթնացած ախորժակը զսպելու համար խորհուրդ ենք տալիս խոտաբույսերով թեյ խմել՝ մեկ գդալ մեղրով: Ցանկացած տաք ըմպելիք հանգստացնող ազդեցություն է ունենում ստամոքսի վրա, իսկ մեղրը թույլ կտա ավելի հեշտ քնել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր