Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել          Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում       Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են    

15 փետ 2023 10:17

Խաղաղության դարաշրջան բացող իշխանության օրակարգում կրկին ռազմական դրության հարցն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում երեկ մոտ երեք ժամանոց փակ հանդիպում է ունեցել «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Քննարկմանը մասնակցել է ֆրակցիայի կեսից ավելին, եւ դա բնական է, քանի որ նախապես ՔՊ-ին են ուղարկվել քննարկվելիք հարցերը՝ ռազմական դրության ժամանակ նոր սահմանափակումների վերաբերյալ, եւ ՔՊ-ական պատգամավորները շտապել են Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման՝ հասկանալու, թե ինչով է հիմա ռազմական դրության թեման, առավել եւս՝ դրա ժամանակ սահմանափակումների խստացման թեման ակտուալ։ 


Չնայած փակ հանդիպումից հետո ՔՊ-ն հայտարարություն տարածեց՝ չբացահայտելով, թե կոնկրետ ինչ հարց է քննարկվել, ընդհանրական ինֆորմացիա տվեցին առ այն, որ «Քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականություն տարածված պաշտոնական հաղորդագրության մասին», սակայն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հանդիպման նպատակը եւ քննարկվելիք թեման եղել է արդարադատության նախարարության՝ տարեվերջին մշակած նախագիծը, որով առաջարկվում է ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ ներառել «Ռազմական դրության մասին» օրենքում։ Ներկա է եղել նաեւ արդարադատության փոխնախարարներից մեկը, որպեսզի լսի հնչող կարծիքները։ 


Նշենք, որ անցած տարի՝ դեկտեմբերին, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց ԱՆ մշակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցիալական ցանցերի եւ հավելվածների մասնակի կամ ամբողջական սահմանափակմանը։


«Օրենքն ընդունվելու դեպքում կառավարությունը կարող է արգելափակել սոցցանցերը, էլեկտրոնային մեդիան, հավելվածներ, այն ամենը, ինչ կապված է համացանցի հետ եւ կարող է համարվել սպառնալիք ռազմական դրության իրավական ռեժիմին»։ Գործող օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաեւ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում, սակայն համացանցի մասին խոսք չկար։ Նոր նախագծով նախատեսվում է ամրագրել հետեւյալը. «ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաեւ ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։ ՀՀ տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության եւ պետական պահպանության ենթակա օբյեկտների եւ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) ինտերնետ հասանելիության ապահովում»,- նշվում է նախագծում։


Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ՝ որպես ՀՀ վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը կղեկավարի վարչապետը: Վերոնշյալ հարթակում հանրային քննարկումն ավարտվել է, հիմա այն պետք է ներկայացվի ԱԺ, իսկ մինչ այդ Փաշինյանը Գրիգորյանին, ըստ ամենայնի, դեսանտ է իջեցրել ՔՊ-ում, որ համոզի՝ անտրտունջ սեղմել կոճակը՝ առանց խորանալու այս փոփոխությունների հետեւանքների մեջ։


Սակայն մեզ պատմեցին, որ երեկվա քննարկումն անցել է բավականին բուռն մթնոլորտում։ ՔՊ-ում մեծամասնությունը դեմ է եղել ներկայացված նախագծին, ինչպես մեր աղբյուրն ասաց՝ կողմ էին Արմեն Գրիգորյանն ու նրա սորոսական գործընկեր պատգամավորուհին։ Գրիգորյանը փարատել է պատգամավորների կասկածները՝ ասելով, որ այնպես չէ, թե նոր պատերազմի, հետեւաբար՝ ռազմական դրություն հայտարարելու օպերատիվ տեղեկություններ են ստացել, պարզապես ներկա իրողության պայմաններում պետք է միշտ պատրաստ լինել դրան, քանի որ ոչինչ բացառված չէ։ Իսկ քննարկվող նախագիծը, քանի որ հանրային քննարկման հարթակում միանշանակ չի ընդունվել, ուստի ինքը հույս չունի, թե խորհրդարանական մեծամասնությունն էլ միանշանակ կընդունի, հետեւաբար՝ եկել է միասին քննարկելու անվտանգային խնդիրները, որ պատգամավորները հասկանան, թե ինչ կարեւոր նախագիծ են ընդունում։


ԱԽ քարտուղարի հիմնավորումները, սակայն, ՔՊ-ական օրենսդիրների համար համոզիչ չեն թվացել։ Պատգամավորները տարբեր ռիսկեր են տեսել առաջարկվող փոփոխություններում, բացի այն, որ դրանով  վտանգվում է կարծիքի արտահայտման ազատությունը, ինչպես նաեւ ինտերնետի ամբողջական արգելափակումը, որոշ պատգամավորների խոսքով, հնարավոր է նաեւ խուճապ առաջացնի հանրության շրջանում, առաջանա ինֆորմացիոն վակուում, որը կարող է լրացվել թշնամի պետության կողմից այլ ճանապարհներով։ Նման փոփոխությունների արդեն իսկ ընդունումը, ըստ ոմանց, կարող է մեծապես ազդել Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ ներդրումային ոլորտի վրա։ Նման օրենսդրության առկայությունը լիովին բավարար է, որ Հայաստան ժամանած մեծ թվով ռուս եւ ուկրաինացի ծրագրավորողները ժամերի ընթացքում հեռանան Հայաստանից՝ համարելով ռիսկային գոտի իրենց բիզնեսի, աշխատանքի համար։


Մեծամասնությունը կողմ է եղել Ֆեյսբուքի արգելափակմանը, բայց ոչ ամբողջական ինտերնետի։ Մեծ հաշվով, այս փոփոխություններով արծրունների «հաղթում ենք»-ի համար պարարտ հող են ստեղծում»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր