Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել          Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա       Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը    

15 փետ 2023 11:41

«Ես մտածում էի՝ գոնե այսօր նոր մասնագիտություն չենք ստանա ֆեյսբուքում՝ համասեռամոլագետ-փորձագետ… Ավաղ…». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝


Ի տարբերություն Նաիրիի, ես այս ոլորտի մասնագետ չեմ, բայց մի քանի պարզագույն փաստեր գիտեմ տարրական ընթերցանությունից.


Եվրոպայում Վալենտինի տոնը գնում է դարերի խորքեր, որտեղ նույնասեռ սերը և հարաբերությունները արգելվում էին, քրերորեն պատժելի էին ընդհուպ մինչև մի քանի տասնամյակ առաջ: Հետևաբար, այդ ժամանակներում «ի սկզբանե համասեռամոլները Վալենտինի տոնը» բացահայտ նշել չէին կարող: Եթե թաքուն են նշել, ապա հետաքրքիր է, Նաիրիի՝ Եվրոպայում համասեռամոլությունն ուսումնասիրած մտերիմներն այդ ինչ աղբյուրներում էին գտել փակ հավաքների վրա հիշատակումներ, որ այդ դարերում համասեռամոլները ազգային մակարդակով կամ փակ այդ տոնն էին նշում…


Ընկնավորության մասին չգրեմ… Եվ ընդհանրապես, եթե դա նույնասեռ զույգերի տոն է, բացատրության կարիք ունի, թե ինչու են տղաները աղջիկներին սեր խոստովանում կամ հակառակը, և սեր տոնում…


Եվ ընդհանրապես, մի տեսակ լավ չեմ հասկանում նույնասեռության ակունքներն այսպես խորացված ուսումնասիրելու մղումները, եթե այդ դաշտի հետազոտող չես՝ սոցիոլոգ կամ սեռային դերեր ուսումնասիրող:


Եվ վերջինը, արժե՞ր այսպես գռեհիկ այս գեղեցիկ օրը, երբ հազարավոր սիրահար զույգեր ուղղակի միմյանց իրենց սերն են խոստովանում, մեծարում ու այդ անունով տոնն ընդամենը ևս մեկ առիթ է, դնել ու այսպես վիրավորել նրանց բոլորին, ձեռքի հետ էլ իշխող ուժին ընտրածներին…
Ես մտածում էի՝ գոնե այսօր նոր մասնագիտություն չենք ստանա ֆեյսբուքում՝ համասեռամոլագետ-փորձագետ… Ավաղ…
Բայց դա էլ հեչ. ի վերջո սեփական ռեպուտացիայի հարցեր էլ կան չէ?

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր