Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

15 փետ 2023 18:02

Եղանակային կտրուկ փոփոխություններ են սպասվում

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Նշենք, որ հանրապետության տարածքում այսօր՝ փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 15-20-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Երևան քաղաքում՝


Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր