Արագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքը          Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում․ 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ միասին ծեծել է 13-ամյա տղայի       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 18-ին    

15 փետ 2023 21:20

Մի շարք կազմակերպությունների, անհատների կողմից մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հաղորդում է․

Մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար, որը հավաքագրվում է Գորիս քաղաքում և հնարավորության դեպքում Արցախ  հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի  ներկայացուցիչների(4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) և նախարարություն դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Մարդասիրական օգնությունն  առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր