Գործադրվել է թույլատրվող ֆիզիկական ուժ, բերման ենթարկվածներ կան.գործողությունից առաջ իրազեկել ենք մարդկանց

Նա նշեց, որ գրությունը մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու մասին է:
Ազիզյանը հայտնեց, որ միջոցառմանը ներգրավվել են նաեւ փրկարար ծառայության, բուժծառայության համապատասխան աշխատակիցներ, մարտական հաշվարկներ, որպեսզի որեւէ միջադեպ չգրանցվի:
«Մենք ներխուժումն ենք վերացրել, բնակիչները զգուշացված են եղել, ողջամիտ ժամկետներ տրված է եղել դեռեւս օգոստոսին, այնուհետեւ հունվարին»,- ասաց նա:
Ազիզյանն ասաց, որ մոտ 2 տասնյակ ձերբակալվածներ կան՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հոդվածով:
«Թույլատրվող ֆիզիկական ուժ է գործադրվել: Մենք գործողությունից առաջ իրազեկել են Սոցիալական ծառայությանը, աշխատակիցները հիմա իրենց գործողություններն իրականացնում են»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել, տղամարդկանց քաշքշելով բերման են ենթարկել: