«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»․ թուրք գործիչը հիշեցնում է իշխանությունների սպառնալիքն ու ակնարկում՝ ում թշնամի էին համարում, մի առավոտ հանկարծակի եկան օգնության
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում գրառում է արել երկրաշարժից հետո Թուրքիային օգնության հասած երկրների վերաբերյալ։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այլ երկրներին բազմիցս հնչեցրած հայտնի սպառնալիքը, թե «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Դեմիթաշը թուրքական իշխանություններին նկատել է տալիս, որ ում թշնամի էին համարում ու սպառնում, նրանք մի առավոտ հանկարծակի եկան օգնության։
«Մինչ շարունակում ենք միասին բուժել մեր վերքերը, մեր բոլոր բարեկամներին աշխարհի բոլոր լեզուներով շնորհակալություն», - ընդգծել է ընդդիմադիր գործիչը և տարբեր լեզուներով՝ այդ թվում նաև հայերեն, գրել է «շնորհակալություն» բառը։