Քաղաք Թուրքիայում, որտեղ ոչ մի շենք չի փլվել, մինչդեռ հարևան քաղաքները հողին են հավասարվել
![](https://www.lragir.am/wp-content/uploads/2023/02/Screenshot-2023-02-17-105715.png)
Էրզին քաղաքում բնակվում է ավելի քան 40 հազար մարդ։
NBC-ի պատրաստած ռեպորտաժում քաղաքապետարանի նախկին աշխատակից Էմրե Թիբիկօղլուն պատմել է, որ քաղաքում շատերն են ուզել ապօրինի շինարարություն անել, բայց քաղաքապետարանը միշտ անզիջում է եղել և քանդել է ցանկացած ապօրինի կառույց։
«Ես նույնիսկ իմ հարազատների տներն եմ կապարակնքել։ Որովհետև քանի դեռ չդառնանք կանոններին հետևող հասարակություն, մենք կբախվենք նմանատիպ տառապանքների։ Պարտականություններ ունեն ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինները, այլ նաև քաղաքացիները», – նշել է Էրզինի քաղաքապետ Օքեշ Էլմասօղլուն երկրաշարժից մեկ շաբաթ անց տված հարցազրույցում, որին հղում է անում Մեդուզան: